Արցախցի Դավիթ Մինասյանը հորդորում է այսօր երեկոյան դուրս գալ հրապարակ
Արցախցի Դավիթ Մինասյանը, որին Վերածննդի հրապարակում հավաք իրականացնելուց հետո ոստիկանություն էին տարել ու ծեծի ենթարկել, կոչ է անում իր հայրենակիցներին տանը չնստել, դուրս գալ փողոց։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հորդորում է այսօր երեկոյան ժամը 18։00-ին դուրս գալ հրապարակ։
«Գուրգեն Ներսիսյանը, Արայիկ Հարությունյանը թող գան, պատասխան տան։ Ես առավոտյան արթանցել եմ, ոչ մի բան չկա ուտելու»,-ասում է նա։
Մինասյանը պնդում է, որ սոցապի պահեստներում ուտելիք կա, թող գան պատասխան տան, թե ինչու այն չեն տրամադրում խանութներին։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթը շարունակելու է բողոքը
- Դավիթ Մինասյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանություն տանելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին