Դավիթ Մինասյանն ազատության մեջ է
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ առավել հայտնի է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակելով, ծաղրելով, քննադատելով, գրել է.
«Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, ներկա պահին ես ազատության մեջ եմ։ Մոտավորապես երկու ժամից եթեր կմտնեմ, կպատմեմ ձեզ»։
Նշենք, որ նրան այսօր հավաքի վայրից ոստիկանություն էին տարել։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն (ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք անող քաղաքացիները բերման են ենթարկվել
- Արցախցի Դավիթ Մինասյանը հորդորում է այսօր երեկոյան դուրս գալ հրապարակ
- Դավիթ Մինասյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանություն տանելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան