Ճարտար բնակիչները դոշաբ ու կորկոտ են ուղարկել Ստեփանակերտ
Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ։Այս մասին տեղեկանում են Ճարտարի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Ճարտարի արևի ջերմությունն ու ճարտարցիների սերն ամբարած դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակը հասավ Ստեփանակերտ․․․
Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։
Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։
Նախաձեռնությունը շարունակական կլինի․․․»,- նշում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան