Պրիգոժինի հեղինակած մանկական հեքիաթի գիրքը վաճառվում է 3,6 մլն ռուբլիով
Վաճառքի օնլայն հարթակներից մեկում՝ Avito-ում հայտնվել է մանկական գիրք, որի հեղինակը Եվգենի Պրիգոժինն է իր երեխաների հետ։ Գրքի գինը սահմանել է 3.6 միլիոն ռուբլի։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Հեքիաթը նկարագրում է փոքրիկ տղայի` Ինդրագուզիկի արկածները։ Նա ստիպված է եղել ապրել է թատրոնի ջահի վրա, լողալ առվակում, այցելել Մեծ Ինդրագուզիկին, ով մաքուր թաշկինակ է տվել նրան, ծալած ամսագրով ճամփորդել մետրոյով, գտել նոր ընկեր, փնտրել կախարդական ֆլեյտան և այցելել Ինդրագուզիկների թագավորություն։
Գրքի նկարազարդումները նույնպես վերագրվում են Պրիգոժինին։
«Առաջին գիրքը իմ մանկության աշխարհն է, երկրորդում ես նկարագրելու եմ Ինդրագուզիկի արկածները ժամանակակից աշխարհում, և մի բան էլ՝ մեր Ինդրագուզիկն այս գրքում օգնում է թագավորին և փրկում թագավորությունը, իսկ ապագա գրքում նա պետք է ինչ-որ հերոսական բան անի», - ասել է Եվգենի Պրիգոժինը 2003 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան