Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք անող քաղաքացիները բերման են ենթարկվել
Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն (ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք: Արցախի ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Հիշեցնենք, որ արցախցի Դավիթ Մինասյանը, որին օրեր առաջ Վերածննդի հրապարակում հավաք իրականացնելուց հետո ոստիկանություն էին տարել ու ծեծի ենթարկել, կոչ էր արել իր հայրենակիցներին տանը չնստել, դուրս գալ փողոց։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հորդորել էր այսօր երեկոյան ժամը 18։00-ին դուրս գալ հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի Դավիթ Մինասյանը հորդորում է այսօր երեկոյան դուրս գալ հրապարակ
- Արայիկ Հարությունյանին նմանակող Դավիթը շարունակելու է բողոքը
- Արցախի ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Դավիթ Մինասյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ
- Դավիթ Մինասյանը մանրամասներ է հայտնում իրեն ոստիկանություն տանելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին