Կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է հաղորագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները