Նորիկյան. Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից »աչդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է.
«Մենք պարտավոր ենք դուրս գալ մեր «Տներից» ու դառնալ այս պայքարի արժանապատվության զինվորն ու ազատության սիմվոլը, որպեսզի կատարենք մեր առաքելությունն ու մեր պարտքը` չխորշելով ո՛չ մեկից և ոչնչից` հանո՛ւն ժողովրդավար և ուժեղ Հայաստանի, հանո՛ւն ազատ ու հոգևոր Հայաստանի, հանո՛ւն արդար Հայաստանի։
Հայաստանում արմատական փոփոխությունների ժամանակը մոտենում է, և այն պետք սկսել Երևանից։
Երևանի կառավարման համակարգը պետք է ենթարկվի հիմնովին վերափոխման, և ընտրված քաղաքապետը չպետք է դառնա ներիշխանական քմահաճույքների զոհ։
Մենք առաջարկում ենք Երևանում իրականացնել որակական ու ռազմավարական փոփոխություններ ու կոնկրետ լուծումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան