Ինչպես սատանան՝ խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախի մասին հարցից․ Անդրանիկ Թևանյան
Էրեբունի վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանին մոտեցել են ոստիկաններ և սկսել են հետաքրքրվել, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն դաշինքի անդամները։
Դաշինքի տարածած հաղորդագրության համաձայն, Անդրանիկ Թեւանյանը հետաքրքրվել է՝ ո՞րն է ոստիկանների դիրքորոշումը Արցախի հարցի մասին, արդյոք նրանք ե՞ւս Փաշինյանի նման կարծում են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Հարցը լսելով՝ ոստիկաններն անմիջապես հեռացել են։
«Ստացվում է՝ ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցից։ Նրանք անմիջապես փախչում են տարածքից՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց չէ, սա անվտանգային խնդիր է»,-ասել է Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Վեր կաց կանգնիր, Փաշին մերժիր». Անդրանիկ Թևանյանի կատարմամբ երգը
- Անդրանիկ Թևանյանը քարոզարշավը սկսում է ռոք երգելով