Աշոցքում տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է
Օգոստոսի 25-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքի տարածքում, «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր:
ՀՀ ոստիկանությունից հայտնու են, որ այդ ընթացքում Մինասյանի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: