Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանի առաջարկը
Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանն առաջարկով է հանդես եկել՝ ուղղված իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին՝ կապցած Ստեփանակերտում հացի հերթերի հետ.
«Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրվիճակին համահունչ բնականոն ապրելակերպի...
Կարծում եմ՝ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու), ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ (ինգրիդենտներ՝ ալյուր, աղ, խմորիչներ և այլն), որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը»։
Հարակից հրապարակումներ`
- Կամավոր կինը հեծանվով է հաց հասցնում կարիքավոր ստեփանակերտցիներին
- Ստեփանակերտի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են. Արցախի գյուղնախարարություն
- «Ասում եմ՝ գոնե կես հաց տվեք, տանեմ, երեխաներս մի կտոր ուտեն, քնեն», իսկ Սիսիանում փառատոն է
- ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Արցախում հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ
- Մահացել է իր տունն Աղավնոյում այրած Արման Հայրապետյանը
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Ստեփանակերտում երեք օր հերթ են կանգնել ու առանց հաց գնացել տուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին