Այցելել եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ով խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի վրա, ասելով՝ «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է». Մելքոնյան
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ: Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից.
- Ես տեսա ինտելեկտուալ գեներալի, ով բանտային պայմաններում անդադար ընթերցում է տարբեր թեմաների նվիրված գիտական գրքեր:
- Ես տեսա ստրատեգ գեներալի, ով բանտային պայմաններում աշխատում է տարատեսակ քարտեզների վրա և մշակում տեսություններ:
- Ես տեսա մտածող գեներալի, ով մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև, այսպես կոչված, անկլավների խնդիր ու դրանց կործանարար հետևանքներ:
- Ես տեսա հպարտ և անկոտրում գեներալի, ով հեգնական ժպիտով ու իր սպայական պատվի բարձրունքից է նայում իրեն ազատազրկման տարած այս ամբողջ գործընթացի և դրա մանր ու մեծ դերակատարներին:
- Ես տեսա իր սկզբունքներին և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորություններին ու գիտակցմանը հավատարիմ գեներալի, ով դրանք պաշտպանելու հարցում կարծես ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը և խստորեն հետևում է դրան:
- Եվ ի վերջո, ես տեսա ազատ գեներալի, հոգեպես և գաղափարապես ազատ քաղաքացու ու հայի, ով կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը:
Գեներալ Խաչատուրովը խնդրեց նախ իր շնորհակալությունը փոխանցել իր հետ կապված ստեղծված վիճակով բոլոր մտահոգներին, հատուկ ընդգծեց, որ շարունակում է մնալ հաստատակամ իր արտահայտած դիրքորոշումների և արված քայլերի մեջ և ամենակարևորը՝ խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի և իր հանդեպ կիրառվող հալածանքների ու անօրինականությունների վրա ասելով. «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է»:
Հ.Գ. Վստահ եմ, որ հետագայում հայոց պատմության այս փուլը անաչառ պատմագրության կողմից կոչվելու է Մեծ Ամոթի ժամանակաշրջան, երբ կործանվեցին արժեքներ, հալածվեցին նվիրյալներ և հերոսներ ու այդ ամենը տեղի ունեցավ լուռ հարմարվողների և պատեհապաշտների ամբոխների աչքի առաջ, սակայն Վիկտոր Հյուգոյի ձևակերպմամբ. «աղետները երբեմն հատկություն ունեն ամեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը շուռ տալու»:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այցելել եմ «Վարդաշեն» ՔԿՀ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ
- Թաթուլ Պետրոսյան. Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար
- Ռուբեն Մելքոնյան. Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալ Խաչատուրովին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում
- Գրիգորի Խաչատուրովի փաստաբան. Իշխանությունը վերաքննիչ դատարանին չի թողել օբյեկտիվ որոշում կայացնել
- Հայրենիքի պաշտպանը՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրով
- Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել․ Տիգրան Աբրահամյան
- Եվս երեք ամսով երկարացվել է Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը
- 3 տարի առաջ այս օրերին Տավուշի ուղղությամբ մարտերին 3-րդ բանակային կորպուսը` գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ, ջարդ տվեց ադրբեջանցիներին
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հիշե՛ք Խաչատուրովի մասին
- Տիգրան Աբրահամյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
- Աբրահամյան. Գեներալ Գրիգորի Խաչատուրովը «մեղավոր» է, որովհետև երկիր հանձնելու պատրաստակամություն չի հայտնել
- Անհապաղ ազատ արձակել Գրիգորի Խաչատուրովին. Քաղհասարակության հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան