Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են.
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար:
Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների: Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:
Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ասում եմ՝ գոնե կես հաց տվեք, տանեմ, երեխաներս մի կտոր ուտեն, քնեն», իսկ Սիսիանում փառատոն է
- Լուրերը, իբր առաջիկա երեք օրերին Արցախում ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են
- ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Արցախում հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին Ստեփանակերտում քիչ թվով փռեր են աշխատում
- «Ալյուր չկա, աղ չկա, բայց պետք է յոլա գնանք, այլ ելք չկա». Նոր շենի բնակիչ
- Արցախում ալյուրի երկու օրվա պաշարի մասին լուրը կեղծ է․ «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին