Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ինԱյդ մասին հայտնում է news.ru՝ հղում անելով ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությանը։ Բաքվի այս որոշման պատճառ է հանդիսացել օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում տեղի ունեցած Թալիշ-Մուհանյան Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի միջոցառումը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացումը՝ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքուն այդ իրադարձությունն անվանել է սադրիչ քայլ։ Նրանց կարծիքով՝ Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի ներկայությունն անընդունելի է։
Դեսպանատունը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Վոլոդինի և միջոցառման կազմակերպիչների դեմ՝ ակնկալելով ռուսական կողմից օպերատիվ արձագանքը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով․ ԱԳՆ խոսնակ
- Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան