«Սպանված զինծառայող Գրանիկ Խնկոյանի ընտանիքին մանրամասներ է հայտնի որդու մահվան մասին»
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.
««Չգիտես զինվորին որ թշնամուց պաշտպանես՝ ներսի թշնամուց, թե դրսի», երեկ Շիրակի մարզի Բենիամին գյուղ մեր այցելության ժամանակ հեկեկալով ասում էր 15 օր առաջ՝ օգոստոսի 11-ին սպանված 19 ամյա Գրանիկ Խնկոյանի մայրը՝ Վարդուհին։
Գրանիկը հասցրեց ծառայել ընդամենը 7 ամիս։ Նա Շիրակի պետական համալսարանի ուսանող էր, գեղեցկադեմ, հասակը 1․90։ Բենիամին գյուղը ողբում էր Գրանիկի մահը։ Նա ընտանիքի առաջնեկն էր, երկար սպասվածը։ Մայրն ասում էր 5 տարի բժիշկների դռները թակելուց հետո է ծնվել որդին։ Անասելի վիշտ է ընտանիքի համար։
Ընտանիքին մանրամասներ էր հայտնի որդու մահհվան մասին։ Նախ հրամանատարներից մեկը զորքի առջև ստորացրել է նրան, հայհոյել գլխարկը գցել գետնին և տշել, ապա մի քանի հոգով ծեծել են ու սպանել։ Քննչական կոմիտեն ինքնասպանություն է որակել, ընդ որում նույն օրվա մեջ այս զորամասից երկրորդ մահվան դեպքն է ինքնապանություն որակվել։ Իրականում ոչ թե քննչական կոմիտեն է ինքնասպանություն որակողը, այլ պաշտպանության նախարարությունը։
Որպես ինքնասպանի Զինկոմիսարիատը թույլ չի տվել Գրանիկ Խնկոյանին զինվորական կարգով հողին հանձնել։ Անարգել են ոչ միայն զինվորի հիշատակը, այլև ընտանիքին, խորացնելով նրանց ողբերհությունը։ Սա ՊՆախարար Պապիկյանի և քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի համատեղ ջանքերի հետևանքն է։
Այլևս աչքաչափով են որոշվում ինքնասպանները, քննության կարիք չկա։ Այս կառույցնեից որևէ մեկը ընտանիքի դուռը չի բացել։ Ինքնասպանությունը որակվում է պատասխանատվությունից խուսափելու և ընտանիքի վրա մեղքը բարդելու համար։
Այսպիսի անտարբերություն և անպատասխանատվություն նույնիսկ նախկինների ժամանակ չի եղել։ Պարոն Պապիկյան, դուք նախկիններից նախկին եք»։
Հիշեցնենք՝ ՔԿ-ից հայտնել էին, որ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի ետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին
- ՄԻՊ. Մահացու վիրավորումով 2 զինծառայողի մասին տեղեկությունների հրապարակումից հետո նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ
- Պարզվում են զինծառայող Գրանիկ Խնկոյանի մահվան հանգամանքները
- Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել զինծառայող Գրանիկ Խնկոյանը․ ՊՆ
- Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները
- Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Կարապետյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան