ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Անբարո՛ աշխարհ, արնախում ադրբեջան, ՀՀ չհայ ղեկավարներ, ԱՀ անկամք ու թույլ ղեկավարներ, ինչպես եք նայում Արցախի երեխաների աչքերին...դուք տեսնու՞մ եք այդ աչքերում հոգսը, տառապանքը, զարմանքը, թե ինչպես և ինչու են իրենք զրկված ապրելու իրավունքից...
դուք տեսնո»ւմ եք այդ հոգսից ճկված փխրուն ուսերը...դուք տեսնու՞մ եք պատանիներին, որ ընտանիքի բեռը վերցրած, արժանապատվորեն պայքարում են...նորից պատանիները...պատանիները, որոնց թիկունքում «հաղթում էիք»...պատանիները, որոնք դիմակայում են, իսկ դուք իրենց թիկունքում իրենց ապագան եք սակարկում...
Հ.Գ. ճամպրուկները կապած, ճամպրուկներով գրողի ծոցը ճողոպրածներ, մի զբաղվեք Արցախի «փրկությամբ», ձեր հոգիները փրկեք, եթե հնարավոր է: Արցախն անգին է, Արցախն իմ ու մեր շունչն է, Արցախից անդին Արցախ չկա՛...ՄԻ ԲԱՆ ՀԱՍՏԱՏ ԳԻՏԵՄ՝ ԵՍ ՈւՐԻՇ ՏԵՂ ԱՐՑԱԽ ՉՈւՆԵՄ Ու ՈՉ ՈՔ ԱՅՆ ԻՆՁՆԻՑ ՉԻ ԽԼԵԼՈւ...»։
Հարակից հրապարակումներ`
- «Ասում եմ՝ գոնե կես հաց տվեք, տանեմ, երեխաներս մի կտոր ուտեն, քնեն», իսկ Սիսիանում փառատոն է
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Հացի խնդիր
- «Նեուժելի մարդու ձեռքին փող լինի, բայց իր խոխին չկարողանա հաց առնել, ահավոր բան է». Արցախցի կին
- Արցախում երեխաները սովամահ են լինում, ի՞նչ եք անում Հայաստանում, փողոց իջեք, ինչի՞ն եք սպասում․ Արամ Առաջին
- «Իմ երեխաները շրջափակման զոհ են դարձել».Վերա Նարիմանյան
- «Պատահականությու՞ն է, թե՞ զուգադիպություն, որ շրջափակման մեջ գտնվող երեխաները մտել են հաց տեղափոխող մեքենա»
- Արցախցի երեխաները զրկված են տաք կացարաններից, անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից, կրթության իրավունքի լիարժեք իրացումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան