Ստեփանակերտի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են. Արցախի գյուղնախարարություն
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն ցորենի բերքի պաշարներ ունեցող հողօգտագործողների.
«Հարգելի հողօգտագործողներ, մայրաքաղաքի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են:
Եթե Դուք ունեք ցորենի պահեստավորված բերք, ԱՀ կառավարությունը պատրաստ է գնել այն շուկայական գնով՝ անկախ քանակից:
Կոչ ենք անում բոլորիդ անմասն չմնալ, դրսևորել միասնականություն ու սրտացավություն և իրացնել Ձեր կողմից պահեստավորված ցորենի պաշարները՝ մայրաքաղաքաբնակ մեր հայրենակիցներին հացով բավարարելու նպատակով:
Կառավարությունը, իրացման վերաբերյալ հայտը ստանալուց հետո, ինքնուրույն և կարճ ժամկետներում կկազմակերպի ցորենի դիմաց վճարման ու տեղափոխման գործընթացները:
Հորդորում ենք համայնքների ղեկավարներին հավաքագրել և ամբողջացնել իրենց համայնքում առկա ցորենի պաշարների մասին տեղեկությունները և ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի կառավարությունը հնարավորինս արագ կազմակերպի ցորենի տեղափոխման հարցը:
Հարգելի համայնքի ղեկավարներ, խնդրում ենք ցուցաբերել առավելագույն ակտիվություն, հետևողականություն և պատասխանատվություն խնդրի կարգավորման հարցում՝ հացի ճգնաժամը ժամ առաջ որոշ չափով թեթևցնելու մեջ ունենալով ձեր ներդրումը:
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 097243331, 047943501 հեռախոսահամարներով»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
- «Ասում եմ՝ գոնե կես հաց տվեք, տանեմ, երեխաներս մի կտոր ուտեն, քնեն», իսկ Սիսիանում փառատոն է
- Լուրերը, իբր առաջիկա երեք օրերին Արցախում ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են
- ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Արցախում հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին Ստեփանակերտում քիչ թվով փռեր են աշխատում
- «Ալյուր չկա, աղ չկա, բայց պետք է յոլա գնանք, այլ ելք չկա». Նոր շենի բնակիչ
- Արցախում ալյուրի երկու օրվա պաշարի մասին լուրը կեղծ է․ «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան