Ինքն իրեն զավխոզի տեղ է դրել.Լարիսա Ալավերդյանը՝ Ավինյանի մասին
«Այդ անձը՝ Ավինյանը, բացարձակապես չի հասկանում, թե ինչ է նշանակում Երևան քաղաքի ընտրությունները»,-«Հայելի» ակումբում հայտնեց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Ավինյանի հայտարարությունը, թե նա չի պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին, քանի որ այն չի վերաբերում Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Ալավերդյանը բացատրեց, որ Երևանի ընտրությունները նոր օրենքով նախկինը չեն, այլ ամբողջությամբ քաղաքական ընտրություններ են:
«Երբ Երևանում և խոշոր քաղաքներում տեղի է ունենում ընտրություն միայն կուսակցությունների մասնակցությամբ և այդ ցուցակներում ընդգրկված ոչ կուսակցականներով՝ այն ամբողջովին փոխում է իրավիճկը: Ինքն իրեն զավխոզի տեղ է դրել: Տնտեսական մասի փոխտնօրե՞ն է ինքը»,-հայտնեց Լարիսա Ալավերդյանը՝ կրկնելով, որ ըստ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխության, դրանց կարող են մասնակցել միայն քաղաքական կուսակցությունները, այն դեպքում, երբ անհատները և հասարակական կազմակերպությունները առանձին չեն կարող մասնակցել:
Նրա խոսքով՝ անգամ մանկապարտեզում տեղի ունեցող ընտրական հանդիպման ժամանակ քաղաքապետի թեկնածուն պարտավոր է պատասխանել որևէ քաղքական կարևոր գործընթացին վերաբերող հարցերին:
«Իր այդ կմկմալով պատասխանը խոսում է նրա մասին, թե նա քանի՞ գլուխ ունի, որ հակասի օրվա իշխնություններին: Առաջին նա չունի այդ խնդիրը, երկրորդ, նա այս իշխանությունների կարկառուն դեմքերից է»,-ասաց Ալավերդյանը և նշեց, թե նրանց կողմ քվեարկողները իրենց ձայնը տալիս են Հայաստանը Թուրքիայի կցորդ դարձնելուն և Արցախն Ադրբեջանին բռնակցելուն:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ մեկը ջարդում է հաշմանդամների վերելակը, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը. Ավինյան
- Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ
- «Ջուրը փոխե՛ք, ջուրը»․ քաղաքացին՝ Ավինյանին
- Եթե ինչ-որ մեկը Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է. Ավինյան
- Ինչի՞ եք մայթը վերացրել Կոնդում, թոռանս երեկ մեքենայի ակերի տակից եմ հանել. Քաղաքացին՝ Ավինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները