Ինչ-որ մեկը ջարդում է հաշմանդամների վերելակը, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցը գործակարգվարական խորհրդկցության ժամանակ զեկուցեց, որ Մաշտոցի գետնանցումում տեղադրվել է հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված վերելակներ, մյուսը տեղադրվելու է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող թիվ 76 դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումում:
Արձակուրդում գտնվող, բայց նիստը վարող Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանություն փոխանցվել է հաղորդում Բաղրամյան պողոտայի գետնանցումում նոր տեղադրված վերելակը կոտրելու դեպքի վերաբերյալ:
Շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցը պատասխանեց, որ հաղորդում ուղարկվել է, իսկ ոստիկանության Երևանի բաժնի պատասխանատուն զեկուցեց, որ ընթացք է տրված դիմումին:
«Շատ կարևոր է, որ այս անգամ քննությունն արդյունք տա: Առաջին անգամ գետնանցումում տեղադրել ենք հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելկներ, ասենք երեք շաբաթ չանցած, ինչ-որ մեկը ջարդում է այն, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը, ես ուզում եմ նաև այս բոլոր հնարավոր կապերն էլ հասկանանք: Միգուցե այստեղ էլ կապ լինի, որովհետև ես չեմ տեսնում, թե որն է իմաստը և նպատակն այն ջարդելու»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ
- Տարեց կինն Ավինյանին խորհուրդ տվեց գործի դնել ջրցան մեքենաներն ու քաղաքը մաքրել գիշերային թիթեռնիկներից
- Մեսրոպ Մանուկյան. ՀՀ ոստիկանությունը Տիգրան Ավինյանի շտաբի աշխատո՞ղ, թե՞ սպասվող ընտրակեղծիքներին նախապատրաստող գործիք
- «Ջուրը փոխե՛ք, ջուրը»․ քաղաքացին՝ Ավինյանին
- Ինչի՞ եք մայթը վերացրել Կոնդում, թոռանս երեկ մեքենայի ակերի տակից եմ հանել. Քաղաքացին՝ Ավինյանին
- Ավինյանն իր թիմի հետ արձակուրդի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները