Ոչ մի գաղտնի պայմանավորվածություն էլ չկա. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է 3 երիտասարդի առևանգումից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվածների հետ:
Հարությունյանը, ճշտելով, որ հավաքվածներին նախևառաջ հետաքրքրում է առևանգված տղաների հարցը, առաջարկեց անջատել ուղիղ եթերը, որից հետո նոր կխոսի։
Բողոքի ցույցն ուղիղ եթերում ցուցադրող ակտիվիստ Արթուր Օսիպյանը հարցրեց, թե ստեղծված իրավիճակը գաղտնի պայմանավորվածությունների պատճառո՞վ է:
Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մի պայմանավորվածություն էլ չկա»։
Դրնից հետո Օսիպյանն անջատեց ուղիղ եթերը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող անձանց առևանգման վերաբերյալ
- Առևանգված երիտասարդներն են Ալեն Սարգսյան, Լևոն Գրիգորյան, Վահե Հովսեփյան
- «Բացում» նախաձեռնությունը ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
- ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին