ԿԳՄՍ փոխախարարը խոսել է նոր դասագրքերի, դրանց ուշացման խնդիրների և այդ ընթացքում դասապրոցեսի կազմակերպման եղանակների մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Վայոց ձորի մարզպետարանում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, խորհրդակցության մեկնարկին ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է միասնական քննությունների և բուհերի ընդունելության մարզային արդյունքները․ համաձայն «Գնահատման և թեստավորման կենտրոնի» տվյալների՝ Վայոց ձորի մարզից այս տարի քննություններին մասնակցել է 234 դիմորդ, որի 63,2 տոկոսն ընդունվել է առաջին փուլով, ևս 19 ուսանող ընդունվել է 2-րդ փուլով, այնուհետև ըստ տարբեր չափանիշների՝ մանրամասն վերլուծել է արդյունքները՝ տնօրենների ուշադրությունը հրավիրելով որոշ ցուցանիշների վրա։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նոր ուսումնական տարվա փոփոխություններին, մասնավորապես հանրակրթական նոր չափորոշչի ներդրմանը, որը կկիրառվի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար: Անդրադարձ է կատարվել նաև նոր դասագրքերին, դրանց ուշացման խնդիրներին և այդ ընթացքում դասավանդման գործընթացի կազմակերպման եղանակներին, ինչպես նաև դպրոցների կառավարման և ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանը, մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, ոլորտի իրավական ակտերի փոփոխություններին, ներառական կրթության առանձնահատկություններին, հոգեբանի ծառայությունների ներդրմանը, դպրոցաշինության ծրագրերին, բնագիտական առարկաներ դասավանդողներին տրվող լրավճարներին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան