ՆՈւՀ-երի տնօրենների հավակնորդները կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 15-ը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համաձայն հրամանի՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում: