Ջո Բայդենի դեմ իմպիչմենտի հետաքննությունը կարող է սկսվել սեպտեմբերին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշ հանրապետականներ հանդես են գալիս նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի գործընթացը սեպտեմբերին սկսելու օգտին, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Hill» թերթին:
Ավելի վաղ պատգամավոր Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ իմպիչմենտի հետաքննությունը կարող է սկսվել սեպտեմբերին։
«Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մենք բավականաչափ ապացույցներ ենք հավաքել՝ իմպիչմենտ իրականացնելու համար»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական Ռալֆ Նորմանը։
Ընդ որում, ինչպես նշում է թերթը, որոշ հանրապետականներ տատանվում են՝ հայտարարելով, որ դեռ պատրաստ չեն քննարկել իմպիչմենտի հարցը։
«Իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում հետաքննություն իրականացնելու համար մենք պետք է ունենանք լուրջ հանցագործության կամ օրինազանցության հստակ ապացույցներ, այլ ոչ թե պարզապես ենթադրություններ: Մենք պետք է ավելի կոնկրետ ապացույցներ ունենանք այդ ճանապարհով գնալու համար», - Hill-ին տված հարցազրույցում ընդգծել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Նեբրասկա նահանգից հանրապետական Դոն Բեկոնը։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին հայտնել էր, որ հանրապետականների հավաքած տեղեկատվությունը թույլ է տալիս բարձրացնել Բայդենի իմպիչմենտի հարցը: Մաքքարթին հայտարարել է, որ Բայդենի և նրա որդու՝ Հանթերի կոռուպցիոն գործունեությանը ենթադրյալ ներգրավվածության հետաքննությունը թելադրում է իմպիչմենտ նախաձեռնելու անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան