Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել
Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ նախագահ Արայիկ Հարությունյանից պարզաբանումներ ստանալու Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման դեպքի, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետ կապված:
Նախագահը հրապարակում պատասխանել է բարձրացված հարցերին, լսել քաղաքացիների մտահոգությունները: Հանրահավաքի մասնակիցներն Արայիկ Հարությունյանից պահանջել են միանձնյա որոշումներ չկայացնել, ընդլայնված նիստ գումարել՝ հրավիրելով նաև հանրապետության նախկին նախագահներին, քաղաքական ուժերի ղեկավարներին և նիստի հեռարձակման ուղիղ եթեր ապահովել:
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախագահը նիստ պետք է հրավիրեր այսօր ժամը 21-ին, Ազգային ժողովում:
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու. Թաթոյան
- Արցախի ՄԻՊ. Նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի չեն հատել անցակետը, չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին