35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է:
ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։
Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:
Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան