Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում ադրբեջանական կողմը երեք հայ երիտասարդների է առևանգել։
Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու համար»։ Նրանք ֆուտբոլիստներ են։
«2021 թվականին որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տեսանյութեր էին տարածվել, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի դեմ»,-հայտնում են ադրբեջանական կայքերն ու ավելացնում, որ նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։
Ադրբեջանցիները չեն հապաղել նույնիսկ այս դեպքում հումանիստ երևալ, հայտարարել են, որ հաշվի առնելով առևանգնվածները երիտասարդ մարզիկներ են՝ հնարավոր է՝ ենթարկվեն միայն վարչական պատասխանատվության։
Հարակից հրապարակումներ`
- Լենցովը որ գնաց, ուրեմն պատճառ կար. Տ. Պետրոսյան
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան