Օգոստոսի 31-ին «Հայաքվեն» ստորագրությունները կհանձնի ԿԸՀ
Օգոստոսի 31-ին ժամը 11։00-ին «Հայաքվե» նախաձեռնությունը Կենտրոնական ընտրական հնձնաժողովին կհանձնի հավաքված ստորագրությունները։
«Միացեք մեզ, միասին հանձնենք մեր համատեղ որոշման արդյունքները, տեր կանգնենք ստորագրություններին.»,- նշում են նախաձեռնությունից։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն:
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:
«Հայաքվեի» ստորագրահավաքին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ և նախաձեռնողները ժամկետից շուտ դադարեցրել էին ստորագրահավաքի առաջին փուլը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
- Լիլիթ Թումանյան. «Հայաքվեի»-ի կամավորները կռիվ են տվել յուրաքաչյուր ստորագրության համար
- Չալաբյան. «Հայաքվե»-ն կարող է փրկօղակ լինել նույնիսկ այս իշխանության համար
- Հայաքվեին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ
- Գյումրիում «Հայաքվե»-ին մասնկացած մանկավարժները հետ են վերցրել իրենց ստորագրությունները
- Չալաբյան. «Հայաքվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
- «Ապրելու երկիր»-ը միացավ «Հայաքվե»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան