Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, ընտանիքի միակ որդին
Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր, 19 տարեկան։ Բանակ էր զորակոչվել ձմռանը։
«Գյուղի հասարակ, խելոք ընտանիք է։ Տան միակ որդին էր, երկու մեծ քույրեր ուներ, ամուսնացած են։ Հայրը մի ժամանակ մարզպետարանում էր աշխատում, հիմա՝ չգիտեմ, մայրն էլ չի աշխատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նորատուսի նախկին համայնքապետ Մուրադ Հարությունյանը։
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան։
ՔԿ փոխանցմամբ, օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները