Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Ադրբեջանցիները թույլ չեն տվել խաղաղապահների մեքենաներն անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով ոտքով անցել այն
- ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», նշում են Արցախից
- Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին