Ռուսաստանը դեռ առաջարկում է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. Ալեքսեյ Շևցով
Ռուսաստանը դեռ առաջարկում է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Հարավային Կովկասում Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես խաղաղարար և պաշտպան՝ 1915-ին, 1990-ականներին և այսօր: Վստահ եմ, կարիք չկա հիշեցնելու, որ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցման գործում վճռորոշ ներդրումն ունեցավ Ռուսաստանն ու հենց նրա միջնորդությամբ ձեռք բերվեցին բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածություններ, որոնք հիմք հանդիսացան երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։
Ներկայումս մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Շփման գոտում ռուս խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում՝ կանխելու էսկալացիան։ Աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, սահմանների սահմանազատման, վստահության ձևավորման ուղղությամբ։ Ռուսաստանի նախաձեռնությամբ առաջարկվել է հակամարտության գոտի ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն։ Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին այն տեղակայելու որոշումը չիրականացվեց, սակայն առաջարկը մնում է ուժի մեջ։
Մենք արձանագրում ենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, արևմտյան որոշ երկրների և նրանց ազդեցության գործակալների համառ փորձերը՝ միջամտելու ԼՂ կարգավորման գործընթացին, վարկաբեկելու ռուսական ներկայությունը տարածաշրջանում և ամրապնդելու իրենց դիրքերը։ Ընդհանրապես, արևմտյան պետությունները լավ են հրահրում և ուռճացնում հակամարտությունները, բայց նրանք չեն կարող պարծենալ դրանց կարգավորման գործում հատուկ արժանիքներով»,-ասել է Շևցովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը ռուսական միջուկային զենքը համարում է կազմակերպության երկրների անվտանգության երաշխիք
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարների զորավարժություններին
- ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը ու նոր հայտարարություն տարածել
- ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան