ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչուի հարձակումը Մոսկվայի վրա
Մոսկվայի մարզի Լյուբերեցիի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվային մոտեցող անօդաչու թռչող սարք են ոչնչնացրել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր ՀՕՊ ուժերը Լյուբերեցիի շրջանում ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող անօդաչու թռչող սարք։ Նախնական տվյալներով՝ տուժածներ ու ավերածություններ չկան։ Դեպքի վայրում արտակարգ ծառայություններն են աշխատում»,- ասել է նա։
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ հստակեցնելով, որ ահաբեկչության փորձը կասեցվել է առավոտյան 4: 30-ին: