Արայիկ Հարությունյանի նստավայրում հնչած կրակոցների դեպքով երկու անձ ձերբակալված են
Օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով:
ԱՀ քննչակն կոմիտեից հայտնում են, ր հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983թ և Ասկերանի շրջանի 1981թ ծնված բնակիչները ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել. ոստիկանություն
- Կրակոցներ Արայիկ Հարությունյանի նստավայրի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա