Բոզոյանները Փաշինյանին խոստացել են տարեկան արտադրել 400-500 տոննա խոզի միս
Լոռու մարզի արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թվականին կազմել է 92,4 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 60,9 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում կազմել է 3,4 տոկոս: Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ նման թվեր են ներկայացվել Նիկոլ Փաշինյանին։
Ըստ պաշտոնական վիճակագրության, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թ. կազմել է 88,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 112,4 տոկոս, շինարարության ծավալը կազմել է 22,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 109,8 տոկոս, առևտրի շրջանառությունը կազմել է 34 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 104,6 տոկոս, ծառայությունների ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 129,1 տոկոս:
Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 250.844 հա է, անտառային ֆոնդը՝ 100.6 հա: Ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2021 թ. համեմատությամբ 2022 թ. ցանքատարածություններն ավելացել են 443 հա-ով: Կաթիլային ոռոգվող այգիները 2021 թ. եղել է 90 հա, իսկ 2022-ին դրանք կազմել են 130 հա, ինտենսիվ այգիները 2021 թ. եղել է 70 հա, իսկ 2022 թ.` 110 հա: Զեկուցվել է նաև, որ մարզում գործում են 14 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ, 86 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:
Կառավարության փոխանցմամբ, մարզում գյուղատնտեսության ոլորտի ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 8 մլրդ: Փաշինյանին ներկայացվել է նաև գյուղատնտեսության բնագավառում առկա ձեռքբերումները: Կանաչ գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող անօդաչու թռչող սարք՝ 50 հազար եվրո արժողությամբ: Մարզի աշխատանքային խմբի կողմից մշակվել է 2022-2025 թթ. մարզի գյուղատնտեսության ռազմավարությունը:
Տաշիրի տարածաշրջանում «Բոզոյան» ընկերության կողմից 2022 թ. հիմնվել է խոզաբուծական տնտեսություն՝ համալրված 504 գլուխ խոզամոր հաշվարկով: Ներդրման չափը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կարտադրվի 400-500 տոննա խոզի միս: Տաշիրի տարածաշրջանում հիմնվել է «Տաշիր Ագրո» տավարաբուծական համալիրը: Ձեռք են բերվել 481 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ:
Անդրադառնալով կրթության բնագավառին՝ նախ ներկայացվել է մարզում առկա կրթական հաստատությունների թիվը, ըստ որի հանրակրթական հաստատությունները 163-ն են, մարզային ենթակայության դպրոցները 149-ը, սմարթ դասարանները՝ 37-ը, Արմաթ լաբորատորիաները՝ 114-ը: Այնուհետև զեկուցվել է դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին, ըստ որի` 6 դպրոցում բացվել են էկոդասարաններ, 32 դպրոցում հիմնվել են պտղատու այգիներ, հատապտղային՝ 10, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, 25 դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, 7 դպրոցում առկա են ջերմոցային տնտեսություններ, ատեստավորվել է 827 ուսուցիչ, կամավոր ատեստավորվել է 64 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներից ամենաբարձր աշխատավարձը կազմում է ավելի քան 400 հազար դրամ:
Խորհրդակցության ժամանակ տեղեկատվություն է ներկայացվել մարզում ճանապարհաշինության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին, ըստ որի` ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է 13,9 մլրդ դրամ, հիմնանորոգվել է 103,4 կմ ճանապարհ: Այսպիսով՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 30,4 կմ երկարությամբ Մ-3 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 4.7 մլրդ դրամ, 6 կմ երկարությամբ Հ-33 հանրապետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 642.4 մլն դրամ, 7,3 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 436.8 մլն դրամ, սուբվենցիոն ծրագրերով 26,4 կմ երկարությամբ ճանապարհ, արժեքը՝ 4.6 մլրդ դրամ: Վարկային միջոցներով հիմնանորոգվել է 28,93 կմ երկարությամբ Մ6 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 3.15 մլրդ դրամ, 4,37 կմ երկարությամբ Տ-5-33 մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 102.6 մլն. դրամ:
Զբոսաշրջության բնագավառում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ: Հյուրանոցային տնտեսություններ թիվը 273-ն է, որից 20-ը նոր հյուրանոցային տնտեսություններ են: 2022թ. մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան