Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու. Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների առանգմանը.
«Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:
Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի կիրառությամբ:
Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել:
Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով: Այսինքն` այս դեպքում էլ նախապես իմացել են երիտասարդների ուղևորվելու մասին, ինչպես որ Վագիֆ Խաչատրյանի առևանգման պարագայում, որ տեղի էր ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:
Սա կամայականություն է բացարձակ, մարդուն ապօրինի ազատությունից զրկել ու առևանգել, հանցավոր արարք:
Սրանք են ադրբեջանական ֆաշիստական հայատյաց քաղաքականության բնական պտուղներն են:
Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին, երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի չեն հատել անցակետը, չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել
- Վրթանեսյան. ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար
- Ղարամյան. Լենցովը չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ՝ հայատյաց, տխրահռչակ գեներալ Սաֆոնովին
- Արցախցի կին. Արցախցիներ ջան, պետք չէ, որ ձեր զավակը դողացող ձեռքով անձնագիր մեկնի ասկյարին
- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
- Լենցովը որ գնաց, ուրեմն պատճառ կար. Տ. Պետրոսյան
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան