Իսրայելի հրթիռակոծությունից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել․ Սիրիայի ՊՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարված են հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին, ինչի հետևանքով օդանավակայանը շարքից դուրս է եկել: Այս մասին ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելցի հակառակորդը նոր ագրեսիվ գործողություն է իրականացրել Սիրիայի դեմ և 04:30-ին հրթիռային հարված հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Արդյունքում վնասվել է թռիչքուղին և պատճառվել նյութական վնաս»,- ասվում է հայտարարությունում։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է, որ հարվածը հասցվել է Միջերկրական ծովի կողմից։
Նշվում է, որ Հալեպի օդանավակայանն այս տարի երկու անգամ դադարեցրել է աշխատանքը իսրայելական օդային հարվածների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան