Լեհաստանը և Բալթյան երկրները նախատեսում են փակել Բելառուսի հետ սահմանը
Լեհաստանը և Բալթյան երկրները միջադեպերի դեպքում կփակեն Բելառուսի հետ սահմանը և բոլոր սահմանային անցումները։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործընկերների հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, որում քննարկվել է Բելառուսի հետ սահմանի ամբողջական փակման հարցը։
«Եթե ստեղծվի կրիտիկական իրավիճակ, միջադեպ, անկախ նրանից՝ դա կլինի Բելառուսի հետ Լեհաստանի, Լիտվայի, թե Լատվիայի սահմանին, մենք անմիջապես կձեռնարկենք գործողություններ։ Բոլոր սահմանային անցումները, որոնք դեռ բաց են, կփակվեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ խոսքը գնում է ինչպես ուղևորափոխադրումներին, այնպես էլ բեռնափոխադրումներին։
«Մեր արևելյան՝ Բելառուսի հետ սահմանին, իրավիճակը սրվում է արդեն մի քանի ամիս»,-ասաց նա՝ հիմնական սպառնալիքների թվում հիշատակելով անօրինական միգրացիայի աճը և «Վագներ»-ի առկայությունը։
«Մինսկի իշխանություններից պահանջել ենք, որ Վագներ խմբավորումն անհապաղ լքի Բելառուսի տարածքը, իսկ միգրանտները անհապաղ լքեն սահմանային գոտին և ուղարկվեն իրենց ծագման երկրներ»,-հավելել է Կամինսկին։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսից հայտնում են, որ Լիտվան փակել Մեդինինկայի անցակետը
- Լիտվան և Լեհաստանը պայմանավորվել են համատեղ արտակարգ զորավարժություններ անցկացնել
- Բուլղարիան հոկտեմբերի 30-ի գիշերը հայտարարել է Թուրքիայի հետ սահմանի բոլոր անցակետերը փակելու մասին
- Լիտվան միգրանտներին 1000 եվրո կվճարի հայրենիք վերադառնալու համար
- Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Լուկաշենկոյի դեմ