ՀԱՊԿ-ը ռուսական միջուկային զենքը համարում է կազմակերպության երկրների անվտանգության երաշխիք
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում միջուկային զենքով, նա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխիքն է։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Նրանք հաճախ չմտածված խոսում են, որովհետև չեն հասկանում, թե ինչ է միջուկային զենքը, նույնիսկ մակերեսորեն չեն հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միջուկային զենքի օգտագործումը: Ռուսաստանը, ունենալով այդպիսի միջուկային զենք, հասկանում է և երբեք ոչ մեկին չի սպառնում և չի ասում. «Այ մենք կկիրառենք, եթե դուք ինչ-որ բան եք անեք այդտեղ»:
«Ինչու ես հիշեցի միջուկային զենքի մասին, որ նույնիսկ այս փաստաթղթերում, որոնք ես հենց նոր նշեցի, (Հավաքական անվտանգության պայմանագիրը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը) գրված է, որ Ռուսաստանի միջուկային զենքը Դաշնությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր երկրների անվտանգության երաշխավորն է»,-ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Միաժամանակ Սիդորովը մեկնաբանել է նաև Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Եվրոպային պատրաստում է ագրեսիայի իր արևելյան հարևանների դեմ։
«Մենք ունենք և՛ Միութենական պետությունը, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որոնք կապված են ոչ թե ցանկություններով, այլ ագրեսիայի դեպքում միմյանց օգնություն ցուցաբերելու պարտավորությամբ՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի, և այսպես շարունակ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ փրկարարների զորավարժություններին
- Շոյգու. Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում կօգնի ՀԱՊԿ դաշնակիցներին զենքի մատակարարմամբ
- ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի սահմանին առաքելություն ծավալելու հարցին․ ՌԴ ԱԳՆ
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ «Սկալա-2023» զորավարժություններին
- Մոսկվայում ՀԱՊԿ շտաբի դիմաց կասկածելի տուփ է հայտնաբերվել
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարի մասին
- ՀԱՊԿ-ից մենք ավելին էինք սպասում. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին