Հայաստանի շախմատի հավաքականը Աշխարհի առաջնության հերթական տուրում ոչ ոքի է խղացել
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում ընթացող 2023 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:
ՀՀ Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ առաջնության 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց WR Chess թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, Շանթ Սարգսյանը միավորը կիսեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց գերմանացի Վինսենտ Կեյմերին, Էլինա Դանիելյանը՝ Շվեյցարիայի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկին։ Ալբերտո Աթոյանը հաղթեց գերմանացի Վադիմ Ռոսենշտայնին։
Հայաստանի թիմը 13 միավորով չորրորդ տեղում է։ Առաջնության ավարտին մնացել է երկու տուր։
Հարակից հրապարակումներ`
- Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում
- Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթ շախմատիստ
- Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին