«Բացում» նախաձեռնությունը ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել
Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի է ունենում ինքնաբուխ հանրահավաք՝ դեսպանատան ներկայացուցիչից պահանջելով պատասխանել իրենց հարցերին՝ կապված Լաչինի միջանցքում ադրբեջանցի երեք հայ երիտասարդների առևանգման հետ, որոնք Արցախից մեկնում էին Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ցուցարարները հայտարարում են, որ ՌԴ-ն պատասխանատու է առևանգման հարցում, ապա պետք է տեղեկություն տան երիտասարդների վերաբերյալ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի դիմաց «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն է հերթական բողոքի ակցիայի նախաձեռնողը:
Ակցիայի մասնակիցները այստեղ նաև նստացույց են կազմակերպել։ Դեսպանատան մոտ ոստիկանական ուժեր են բերվել։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՄԻՊ. Նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի չեն հատել անցակետը, չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել
- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
- Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին