Ռուբեն Մելիքյանի ահազանգը. Երևանում երեխաների աչքի առաջ ծեծել են սփյուռքահայ տղամարդուն
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Մի խայտառակ դեպքի մասին եմ ուզում տեղեկացնել հանրությանը։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է հանրային ուշադրություն, հատկապես՝ սփյուռքահայերի հարցերով զբաղվող կառույցներից։
Եվ այսպես. օրեր առաջ մեր հայրենակիցն ընտանիքով մեկ ամսով գալիս է Երևան՝ իր Հայրենիք, արձակուրդն անցկացնելու և փոքր երեխաներին կնքելու համար։ Վարձով տուն ու մեքենա է վերցում լավ համբավ ունեցող թաղամասերից մեկում, և առաջին իսկ օրը սկսում է. «ախպե՛րս, ստեղ մի՛ կանգնի, էս իմ տեղնա», հաջորդ օրը՝ մեկ ուրիշը, հետո՝ մեկ ուրիշը։ Կարճ ասած՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Ընդ որում, խոսքը չի՛ վերաբերել մասնավոր տարածքին։
Երրորդ թե չորրորդ օրը վարձակալած տան բակում հերթական «խոսակցությունը» շարունակվում է բռունցքներով՝ երկու հոգով անմարդկային ձևով ծեծում են։ Անգամ տուն են մտնում ու տանն են ծեծը շարունակում՝ փոքր երեխաների աչքի առաջ ծեծում են հորը! Եվ այդ ընթացքում հնչեցնում են սփյուռքահայերին վիրավորող արտահայտություններ։
Կարճ ասած՝ բացարձակ այլանդակություն։
Հույս եմ հայտնում, որ իրավապահները կգործեն բացառապես օրենքի սահմաններում՝ արագ և պրոֆեսիոնալ։ Նման խայտառակություն կատարողները պետք է պատժվեն, ու պատժվեն խիստ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա