Վրթանեսյան. ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Այսօր ճանապարհից առևանգած 3 տղաները ոչ միայն անչափահաս են, ոչ միայն հայ են, այլև ՀՀ քաղաքացի են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերով։
Առևանգումը, ինչքանով հասկանում եմ, տեղի է ունեցել ռուս զինվորականների ներկայությամբ, որոնք չեն խոչընդոտել դրան։
Նայեցի ՀՀ ԱԳՆ կայքում. 2+ ժամ է անցել, դեռ որևէ հայտարարություն չկա։ ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար։ Կարծես թե ինֆո չկա նաև, որ Նիկոլը զանգած լինի Պուտինին (ես որ չգտա)։
Կրկնում եմ. ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ 3 անչափահաս քաղաքացիների։
* * *
Համեմատելու համար ինֆո փնտրեցի ԱԳՆ կայքում Վագիֆ Խաչատրյանի մասին (ով, բնականաբար, նույնպես ՀՀ քաղաքացի է)։ Ընդամենը մեկ անատամ ու անհասցե հայտարարություն գտա (գուցե վատ եմ փնտրել, չգիտեմ), որտեղ բառ անգամ չի ասվում այն մասին, որ Վագիֆը ՀՀ քաղաքացի է և ՀՀ-ն պարտավոր է նրան տեր կանգնել։
* * *
Այս ամենից եզրակացնում եմ, որ Նիկոլն էլ, Արայիկն էլ արդեն տեղյակ են (ավելի հավանական եմ համարում, որ պայմանավորվածություն ունեն Բաքվի հետ), որ ադրբեջանցիները ում կուզեն, կարող են անցակետից տանել։
Հ.Գ. Վստահ եմ, որ քանզի այս դեպքում ռուսներն են մեղավոր, որ չեն խոչընդոտել, մերձիշխանական շրջանակներից աղմուկը մի քիչ ավելի բարձր կլինի, բայց մեծ հաշվով, այդ աղմուկը ուղղակի կօգտագործեն ժողովրդի «գոլորշին բաց թողելու» համար։
Ռուսներին որևէ իրական предъява չեմ ակնկալում, քանի որ, ինչպես նշեցի, կարծում եմ, որ Նիկոլ-Ալիև համաձայնություն արդեն կա, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիներ այլևս չեն համարում»։
Հարակից հրապարակումներ`
- Ղարամյան. Լենցովը չի զիջում ԼՂԻՄ առաջին պարետ՝ հայատյաց, տխրահռչակ գեներալ Սաֆոնովին
- Արցախցի կին. Արցախցիներ ջան, պետք չէ, որ ձեր զավակը դողացող ձեռքով անձնագիր մեկնի ասկյարին
- Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
- Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին
- Ադրբեջանցիներն անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան գնացող ուսանողի. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան