Փարիզի քաղաքապետը և մի շարք անձինք օգոստոսի 30-ին կայցելեն Բերձորի միջանցք
Փարիզի քաղաքապետը՝ Անն Իդալգոն, Ֆրանսիայի շրջանների նախագահներ և բարձրաստիճան այլ անձինք անձամբ կուղեկցեն օգոստոսի 30-ին CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ) նախաձեռնությամբ կազմակերպված ֆրանսիական մարդասիրական շարասյանը դեպի Լաչինի միջանցք։ Yerkir.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է CCAF-ը (համանախագահ` ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան)։
«Փարիզի քաղաքապետն ընդառաջել է CCAF-ի խնդրանքին և դիմել է Ֆրանսիայի տեղական իշխանություններին, որպեսզի 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Արցախի Հանրապետությանը մարդասիրական շարասյուն ուղարկեն։
Այս ծրագրին աջակցում են Իլ դը Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպերը, Օ դը Ֆրանսը, Օքսիտանիան, Պրովանս Ալպ Կոտ դ` Ազյուր և Պեի դը լա Լուառի շրջանները, ինչպես նաև մի քանի քաղաքներ։ Անն Իդալգոն, Զավիե Բերտրան, Բրյունո Ռտայոն, Ժանն Բարսեղյանը, ինչպես նաև Պատրիկ Քարամն ու Միշել Ռուբիրոլան որոշել են անձամբ ուղեկցել օգոստոսի 30-ին ժամը 12։00-ին, Բերձորի միջանցք հասնող շարասյանը»,- հայտնել են CCAF-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ Բաքվի՝ Մակրոնի «Լաչինի մարդասիրական միջանցք» ձևակերպումն անարգում է իր տարածքային ամբողջականությունը
- Ֆրանսիան պատրաստվում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ-ին բանաձև ներկայացնել. Le Figaro
- Ֆրանսիական քաղաքներն ու ռեգիոնները ցանկանում են օգնություն հասցնել պաշարված Արցախին
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները
- Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան