Ֆրանսիան ֆերմերներին 200 մլն եվրո կվճարի գինու ոչնչացման համար
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը և Եվրամիությունը պատրաստ են 200 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի ֆերմերներին, որոնք բախվել են գինու գների անկմանը և արտադրանքի ավելցուկի առաջացմանը: Այս մասին գրում է «Rbc.ru»-ն` հղում անելով «Financial Times» թերթին։
Ֆերմերներին աջակցելու ծրագիրը ներառում է նաև գինու ոչնչացում։
Աջակցության ծրագրի շրջանակում վերոնշյալ գումարը հիմնականում կուղղվի Բորդոյի և Լանգեդոկի շրջաններին: Նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է գինին թորել էթանոլի մեջ, որն այնուհետև կարող է օգտագործվել արդյունաբերության մեջ, օրինակ ՝ օծանելիք կամ ալկոհոլային գել պատրաստելու համար:
Այս միջոցառումը կլինի ֆրանսիացի գինեգործներին աջակցելու ավելի լայն ծրագրի մի մասը՝ ներքին պահանջարկի անկման, համաշխարհային շուկաներում մրցակցության և Չինաստանում վաճառքի նվազման պայմաններում։
Իշխանությունները նախատեսում են նաև խաղողի այգիների հատումների դիմաց փոխհատուցման վճարման սխեմա։ Նման օգնության համար արդեն դիմել են Բորդոյի շրջանի հազարավոր ֆերմերներ․ հատման ենթակա են 9,2 հազար հեկտար խաղողի վազեր կամ տարածաշրջանում մշակության ընդհանուր մակերեսի մոտ 8 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին