Հայեցակարգային մոտեցումն է, ստանալ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգուն շատ մոտ անտառայգի. Հայկազյանը՝ Դալմայի այգիների մասին
«Քանի որ տարածքը շատ մեծ է, հայեցակարգային մոտեցումն է, ստանալ Նյու Յորքի կենտրոնական զբոսայգուն շատ մոտ անտառայգու նմանեցնող տարածք, որը ունենալու է տարբեր գոտիներ»,-քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը՝ զեկուցելով Դալմայի այգիների փոխարեն անտառայգի հիմնելու կոնցեպտը:
Նա հայտնեց, որ այգին ունենալու է տարբեր գոտիներ՝ ռեկրացիայ, ձայնամեկուսիչ և քամու մեկուսացնող, սպորտի հրապարակա, ջրային մակերես:
Սիրարփի Հայկազյանը ասաց, որ քննարկվելու է այգու կառուցման տարբեր փուլերում կանաչ ֆոնդեր ներգրավելու հնարավորությունը:
«Խոսքը գնում է 200 հա տարածքի մասին: Պետք է կոնցեպտի վրա բավարար չափով ժամանակ ծախսել, ունենալ կոնցեպտ, գրագետ նախագիծ և որից հետո անցնել իրականացման փուլին և ևրևան քաղաքը կունենա մի հսկայական անտառայգի»,-արձագանքեց փոխքաղաքապետ Ավինյանը:
Ի պատասխան Ավինյանի հարցին՝ Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ քննարկվում են կառուցման համար կանաչ ֆոնդերի ներգրավման հարցերը:
Ավինյանն էլ առաջարկեց առաջիկայում քննարկել դալմայի այգիների կոնցեպտը և առաջ գնալ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ մեկը ջարդում է հաշմանդամների վերելակը, հետո մեկ այլ մեկը գնում նկարվում է դրա կողքը. Ավինյան
- Արձակուրդում գտնվող Տիգրան Ավինյանը միայն երկուշաբթի օրերին արձակուրդում չէ
- Տարեց կինն Ավինյանին խորհուրդ տվեց գործի դնել ջրցան մեքենաներն ու քաղաքը մաքրել գիշերային թիթեռնիկներից
- «Ջուրը փոխե՛ք, ջուրը»․ քաղաքացին՝ Ավինյանին
- Ինչի՞ եք մայթը վերացրել Կոնդում, թոռանս երեկ մեքենայի ակերի տակից եմ հանել. Քաղաքացին՝ Ավինյանին
- Հնարավո՞ր է Նուբարաշենի անունը փոխել ու շնառատ դնել. Քաղաքացին՝ Ավինյանին