Ադրբեջանցիները կրկին արցախցու են առևանգել. «Հրապարակ»
Հակարի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են «առևանգել»։
«Մենք տեղեկացանք, որ տղամարդը միջին տարիքի է, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, կփորձենք պարզել առաջիկայում»,-գրում է «Հրապարակ»-ն ու հիշեցնում, որ Ադրբեջանը շաբաթներ առաջ էլ Լաչինի միջանցքում առևանգել էր բուժման նպատակով Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին ու նրա նկատմամբ շինծու քրեական գործ հարուցել։ Հայաստանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տրամադրել՝ Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ. ՄԻՊ
- Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը «մերժում է որևէ պայմանավորվածության գոյությունը», նշում են Արցախից
- Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ
- Պատգամավորը ԿԽՄԿ ղեկավարից հետաքրքրվել է Վագիֆ Խաչատրյանին գործով մանրամասներից
- «Կոմերսանտ»-ը Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը նախորդած իրադարձություններն է ներկայացրել