Հայ գործարարները ցանկություն են հայտնել Իրանի Շալամչեի սահմանից Իրաք ապրանք արտահանել
«Արվանդ» ազատ գոտու կազմակերպության ներդրումների և բիզնեսի զարգացման գծով փոխտնօրենը հայտարարել է, որ հայ գործարարների հետ համաձայնագիր է ստորագրվել Շալամչեի սահմանով Իրաք ապրանք արտահանելու մասին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ռուհուլլահ Խազային ասել է, որ «Հայաստանի ներդրողներին ներկայացվել են այն պոտենցիալ հնարավորություններն ու լուծումները, որոնք կարող են երաշխավորել վստահելի ներդրումներ «Արվանդ» ազատ գոտում»:
Նա նշել է. «Հայկական կողմի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց համաձայն՝ որոշվել է, որ հայ գործարարներն ապրանքների մի մասը պետք է Իրաք արտահանեն Շալամչեի սահմանով»:
Օրերս Երևանում անցկացվել է «Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսը, որին մասնակցել են Իրանի յոթ ազատ գոտիներում գործունեություն ծավալող ընկերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան