ԱՄՆ և Թուրքիան ացկացրել են համատեղ խոշոր զորավարժություններ
ԱՄՆ և Թուրքիան Միջերկրական ծովում անցկացրել են համատեղ զորավարժություններ։ «Bloomerg» պարբերականն անդրադարձել է զորավարժությանը, նշելով որ այն 7 տարվա ընթացքում երկու երկրների միջև անցկացված ամենամեծ համատեղ զորավարժությունն է, որին մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող ամերիկյան արտադրության F-16 ը և F-18 կործանիչները ու գրոհիչները։
Զորավարժությանը օգտագործվել են նաև թուրքական TCG Anadolu և ամերիկյան USS Gerald R Ford ռազմանավերը, փոխանցում է Էրմենիհաբերը։
Պարբերականը ընդգծել է, որ այս զորավարժություններով երկու երկրները փորձում են վերականգնել իրենց լարված հարաբերությունները, ինչպես նաև հայտնել, որ Անկարան Վաշինգտոնի կողմից դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից հակամարտություններով լի տարածաշրջանում։
Ամերիկացի պաշտոնյաները խորհրդանշական ժեստով ավիակիր են հրավիրել «Baykar» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարին: