Ազատություն առևանգվածներին. Ակցիայի մասնակիցները հասան կառավարության շենք
«Վերջ տեռորիզմին», «Ար-ցախ-Ար-ցախ», «Որտե՞ղ է Ձեր արդարությունը», «Ազատություն առևանգվածներին», «Վերջ Արցախի թրքացմանը», «Արցախը հայկական է» բացականչում են «Բացում» նախաձեռնության անամները, որոնք երթով հասան ՌԴ դեսպանատնից հասան կառավարության դիմաց ու բողոքի ակցիա իրականացրեցին։
Մինչ կհասնեին նրանք գործադիրի շենքի մոտ, այստեղ ոստիկաններ էին եկել ու շարվել մուտքի աստիճաններին։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ժամ առաջ վերադարձնել երեկ Լաչինի անցակետից առևանգված երեք արցախցի երիտասարդների։
«Արցախի շրջափակումից հետո մենք թակել ենք բազամթիվ դռներ, պահանջել են Արցախի ապաշրջափակում, սակայն մեր պահանջները պատշաճ արձագանք չեն ստացել։ Այս ութ ամիսների ընթացքում մենք էկոկտիվիստների խնդրից հասել ենք մի իրավիճակի, երբ առևանգվում են Արցախից Հայաստան տեղափոխվող երեք երիտասարդներ այնպիսի հոդվածներով, որոնք կարելի է դնել յուրաքանչյուր հայ տղամարդու վրա։ Մենք այսօր որոշել ենք գալ ՀՀ կառավարության շենք, որպես արցախցիների անվտանգության երաշխավոր»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան