Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին.Ալյոշա Գաբրիելյան
«Ժողովուրդ ջան, այս ճանապարհի բացումը նշանակում է մահ արցախցիներին»,- Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհին ակցիա անցկացնողներին դիմեց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը::
Նա տարակուսեց, որ արցախում կան պաշտոնյաներ, որոնք մտածում են, որ Ասկերան-Ակնա ճանապարհը բացվելուց հետո, վերջինումս առևտրի կենտրոններ կգործեն և կինտեգրվեն՝ հայտարարելով, որ այդ մտածողությունն անթուլատրելի է:
«Եթե ադրբեջանցին, թեկուզ և հումանիտարի անվան տակ, մտավ Արցախ, էլ չես կարա դեմն առնես»,-ասաց Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ այն ղեկավարները, որոնք ասում են, թե բացելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը լուծելու են հումանիտար խնդիրը, նրանք ուղղակի չեն կարողանում լուծել արցախցու հացի խնդիրը:
Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ այդ ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը և Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցին խաղաղապահների մեքենայից նկարահանել է Ակնայի ճանապարհը փակած արցախցիներին
- Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. քաղաքացիները հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին
- «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները»
- Տիգրան Աբրահամյան. Հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան