Արցախի կառավարությունը սահմանել է արտոնություններ նրանց համար, ովքեր հնձված ցորենի բերքը կիրացնեն ԳԳԱ հիմնադրամին
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է.
«Հարգելի հողօգտագործողներ
Ինչպես գիտեք, ԱՀ կառավարությունը սահմանել էր որոշ արտոնություններ բոլոր նրանց համար, ովքեր հնձված ցորենի բերքը կիրացնեին գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:
Արտոնությունների թվում էր կոմբայնների վարձավճարի մի մասի փոխհատուցումը:
Սակայն, հաշվի առնելով ցորենի ներկայիս շուկայական արժեքը, որոշում է կայացվել կոմբայնի վարձավճարի փոխհատուցման փոխարեն ԳԳԱՀ ցորեն իրացրած բոլոր հողօգտագործողներին տրամադրել համապատասխան լրավճար՝ 1 կգ դիմաց 55 դրամի չափով, այդպիսով լրացնելով այն տարբերությունը, որն առաջացել է ներկայիս և նախկին գների միջև»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտի ալրաղացներում հացաթխման համար պահեստավորած ցորենի պաշարները սպառման եզրին են. Արցախի գյուղնախարարություն
- Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին
- Լուրերը, իբր առաջիկա երեք օրերին Արցախում ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են
- Ալյուրի սղության պատճառով վերջին օրերին Ստեփանակերտում քիչ թվով փռեր են աշխատում