Բաքուն կրկին հակաճառել է Փարիզին
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պաշտոնական Փարիզին զերծ մնալ Բաքվի հասցեին սադրիչ հայտարարություններից և չխոչընդոտել «ղարաբաղի հայերին» վերաինտեգրելու ջանքերին։
«Պնդումներ, թե իբր իրականացվում է քաղաքականություն, որի նպատակն է։ Տարածաշրջանից հայերին վտարելը բացարձակապես ճիշտ չէ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հայտարարությունները։
Ավելի վաղ նա, ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների տարեկան համաժողովում, ասել էր, որ Բաքուն օգտագործում է խեղդամահ անելու ռազմավարություն՝ Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք առաջացնելու համար։ Ըստ նախարարի՝ այն անօրինական է և անբարոյական։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳՆ. Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները
- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ
- Կատրին Կոլոնան հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան